Խարբերդի ամառանոցներում փլատակների տակից դուրս է բերվել երիտասարդի դին

- in Սոցիալական
115
diak

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկոմ առաջացած փլուզման վայրում քաղաքացիների հետ որոնողական աշխատանքնեեր են կատարոել` հայտնաբերոլու համար փլատակների տակ մանացած քաղաքացուն:

Ինչպես հայտնում է ` shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 և 44 հերթապահ խմբերը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Գարրի Արմաղանյանի գլխավորությամբ: Աշխատանքները տեղում ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Բիձյանը: Տեղում են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեր Երևան քաղաքի քննչական վարչության և Շենգավիթի քննչական բաժնի հերթապահ խմբերը` հատկապես կարևոր գարծերով ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը:

Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը, Շենգավիթի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Մհեր Արզումանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ փրկարարներին հաջողվեց հայտնաբերել դին և վերամբարձ կռունկի միջոցով նախ ճոպաններով հեռացրեցին պանելները, որից հետո զգուշությամբ, որպեսզի դին չվնասվի, նրա վրայից հեռացրեցին հողաշերտը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20