Կառավարության մեկ տարին. Նախարարները կամ խուսափում էին, կամ՝ մարդավայել պատասխանում

- in Տնտեսական
133
karavarutyan

Այսօր լրացավ Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարին: ԱԺ եկող նախարարներին հարցրեցինք, թե յուրաքանչյուրն իր ոլորտում ո՛ր քայլը կառանձնացներ, որ առավելապես հանրության օգտին է:

Եռյակով եկող Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պարզվում է, շտապում էին այնքան, որ պատրաստակամ չէին գոնե հընթացս պատասխանել մեր հարցին: Գուցե պարզապես ձեռք չէր տալիս հարցն ու չէին ցանկանում պատասխանել:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պարզապես չպատասխանեց մեր հարցմանը, սակայն արդեն լրագրողների հետ կանգնել ու այլ թեմաներով մանրամասնում էր իր միտքը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն էլ ոտքի վրա անկարող էր հիշել կամ առանձնացնել որևէ քայլ, որ կատարվել է իր կողմից: Նա հայտնեց, որ մամուլի ասուլիս է տալու և մանրամասնությամբ ներկայացնելու է անցած մել տարում կատարված աշխատանքները:

ԿԳՆ և Ֆինանսների նախարարների պատրաստակամ պատասխանները՝ ստորև.

Լևոն Մկրտչյան, ՀՀ կրթության և գիտության նախարար. – Ազգաբնակչության համար շոշափելի դրական փոփոխություննրից է 12-րդ դասարանները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելը, ինչի շնորհիվ երեխաները կարողացան կենտրոնանալ ընդամենը 3 առարկայի վրա, իսկ նրանցից շատերը կարողացան հրաժարվել ռեպետիտորական ծառայություններից: Դա մեծ թեթևություն էր նաև ծնողների համար: Ընդհանուր առմամբ, կրթական այս ռեֆորմն արժանացավ բնակչության դրական արձագանքին:  Ընդհանրապես, փորձում ենք ամբողջությամբ վերանայել ուսումնական գործընթացները, բեռնաթափել  ուսումնական ծրագրերը:

Վարդան Արամյան, ՀՀ ֆինանսների նախարար. –  Քանի որ ֆինանսների նախարարությունը հիմնականում գործ է ունենում պետֆինանսներից օգտվող կառույցների հետ, դժվարանում եմ ասել, կոնկրետ որ ծրագրի իրականացումը էական նշանակություն ունեցավ ազգաբնակչությքան համար: Կարող եմ ասել, որ հասարակությանը հուզող մի շատ կարևոր խնդիր է լուծվել. բարձրացվել է պետգնումների համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչը համարում եմ խոշորագույն ոլորտային հեղաշրջում:

Գայանե Իսահակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20