Կրասնոդարում մարդակեր զույգը կասկածվում է 30 մարդու անհետացման մեջ. քաղաքի ռեստորանները շոկի մեջ են

- in Սոցիալական
114
mard

Մարդակեր զույգի պատմությունը ցնցել է ողջ Կրասնոդարն ու Ռուսաստանը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ամուսինները կարող են սպանած լինել 30 մարդու։

Քննիչները կարծում են, որ ռուս ամուսիններն իրենց զոհերին հանգստացնող դեղամիջոց են տվել, որից հետո մաշկազերծել նրանց ողջ-ողջ։ Նրանք կերել են զոհերի մարմինների որոշ մասեր, սառեցրել մնացածն ու պահել աղի լուծույթով տարաներում։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Ոստիկանությունը ձերբակալել է Նատալյա Բակշեևային և Դմիտրի Բակշեևին։

Moscow Times-ի հաղորդմամբ՝ հետաքննությունը սկսվել է սեպտեմբերի 11-ին։ Այն բանից հետո, երբ ամուսինների լուսանկարները հայտնվել են ԶԼՄ-ներում, քաղաքի ռեստորանների տնօրենները զարմանքից քարացել են։ Պարզվել է, որ ձերբակալվածները բազմիցս փորձել են աշխատանքի տեղավորվել ռեստորաններում, սրճարաններում և առաջարկել իրենց «արտադրանքը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20