Հայաստանը դեռ լիովին չի օգտվում ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից

- in Կարծիք
109
AJ

Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու փաստարկները թվում են ո՛չ հիմնավոր և ո՛չ ամբողջական: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանը՝ մեկնաբանելով   «ԵԼՔ»  դաշինքի համապատասխան հայտարարության նաախագիծը:

Այն հարցին, թե կարող է նա, որպես իշխանության ներկայացուցիչ,  փաստարկներ բերել, թե ինչու պետք է Հայաստանը մնա ԵՏՄ-ի կաղմումՙ, ՀՀԿ-ականը պատասխանեց՝  «Այս պահին կարող եմ միայն անոնսի կարգով ասել, որ պատրաստվում եմ այդ  թեմայով անպայման ելույթ ունենալ»:

Ս. Ֆարմանյանի խոսքով, ԵՏՄ-ն տնտեսական բովանդակությամբ հանդերձ՝ քաղաքական նախաձեռնություն է, և ինչպես աշխարհում տեղի ունեցող ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, որը ներառում է տարբեր երկրների շահեր, չի կարող քաղաքական բովանդակություն չունենալ կամ չշոշափել քաղաքական շահեր. «Ի՞նչ վերաբերում է քաղաքականապես կայանանալուն, ամբողջ աշխարհում դուք չեք տեսնի ինտեգրացիոն որևէ միավորում, որտեղ չլինեն անդամ պետությունների միջև առանձին հարցերի վերաբերյալ հակասություններ կամ ոչ համադրված շահեր»:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Հայաստանը, որպես հասուն պետականություն ունեցող երկիր, պետք է հասկանա, որ ինչպիսի ինտեգրացիոն միավորումներում էլ նա լինի, «շատ բնական է, և այդպես էլ կա, և լինելու է, որ անդամ պետությունների միջև ոչ բոլոր հարցերի վերաբերյալ է լինելու միասնականություն կամ նույնական կարծիք. «Անգամ ռազմաքաղակական ամենակայացած դաշինքի՝ ՆԱՏՕ-ի պարագայում դա այդպես է. ամբողջ եվրոպական մամուլը այսօր հեղեղված է Թուրքիայի և Գերմանիայի միջև լարված հարաբերությոունների մասին հրապարակումներով»:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը  նախաձեռնել է Հայաստանի՝ ԵՏՄ-ի կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկը: Այդ կապակցությամբ նա տարածել է խորհրդարանի համապատասխան հայտարարության տեքստի նախագիծը: Օրինագիծը ԱԺ ներկայացվել էր դեռ 2016 թ.-ին ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից, որի քննարկումը հետաձգվել էր մեկ տարով:

Ըստ ընդդիմադիր ուժերի՝ անդակամացությունը ԵՏՄ-ին իրեն չարդարացրեց, մասնավորապես՝ Հայաստանում տեղի չունեցավ սոցիալ –տնտեսական բարեփոխում, չլուծվեց անվտանգության խնդիրը, կրճատվեցին օտարերկրյա ներդրումները, Հայաստանը զրկվեց երրորդ երկրների հետ լիարժեք համագործակցելու հնարավորութունից:

Փոխարենն՝ իշխանությանները հայտարարում են, որ Հայաստանը դեռ լիովին չի օգտվում ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է 2015 թ.-ից:

Գայանե Իսահակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20