Հայաստանի իշխանությունից հիասթափությունը սարսափելի մեծ է՝ «խիղճ չկա»

- in Կարծիք
Dzerqer

ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակից Զարեհ Պալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ 5 համաժողովներին չի մասնակցել, քանի որ չի ցանկացել:

«Այս անգամ ես ցանկացա ներկա լինել և հույս ունեմ, որ ինձ համար շատ կարևոր ծրագիր-առաջարկին աջակցություն կստանամ: Ես կուզեմ, որ Կարեն Կարապետյանն օգնի, որպեսզի իմ ծրագիրը հաջողվի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը շատ դրական է գնահատում Արամ Ա-ի ելույթը: «Իսկ ընդհանրապես՝ համաժողով անելը շատ լավ բան է, բայց գործ՝ հետո խոսել, ոչ թե խոսել, խոսել, խոսել, և գործն ու արդյունքը պակասում է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանություններից հիասթափությունը սարսափելի մեծ է՝ «խիղճ չկա»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20