Հարցում. Ինչպե՞ս են պատգամավորները գնահատում ՀՀ գործող վարչապետի մեկ տարվա գործունեությունը

- in Տնտեսական
139
Karen Karapetyan

Այսօր լրացավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ mitk.am-ը հարցում անցկացրեց խորհրդարանում՝ պատգամավորների շրջանակում:

Ինչպե՞ս են պատգամավորները գնահատում ՀՀ գործող վարչապետի մեկ տարվա գործունեությունը և՝ տեսնո՞ւմ են Կարեն Կարապետյանին նույն պաշտոնում 2018 թ. ապրիլին:

Արման Սահակյան, ՀՀԿ. – Դրական եմ գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Կարծում եմ, բիզնես ոլորտում որոշակի շարժ կա: Մարդիկ ավելի պոզիտիվ են տրամադրված: Հուսով եմ, մյուս տարվա արդյունքները խիստ ավելի բարձր կլինեն, քան՝ այս տարվանը: Չնայած, այս տարվա արդյունքներն էլ՝ շատ ոլորտներում  դրական տեղաշարժեր արդեն մաթեմատիկորեն արձանագրված կլինեն: Անձամբ ինձ դուր է գալիս Գյումրու կենտրոնական փողոցների վերակառուցման ծրագիրը, որ անում է ՀՀ վարչապետը և որը վերջին տարիներրին բացառիկ ծրագիր է: Բիզնես ոլորտի հետ կապված, իմ տվյալներով, արտահանումն է աճում դեպի Ռուսաստան, հատկապես՝ գյուղմթերքի մասով, զբոսաշրջությունն է զարգանում, ինչպես նաև՝ տրանսֆերներն են աճում: Այդ երեք ցուցանիշներով մեկ տարվա վերջ, կարծում եմ, դրական է:

Էդմոն Մարուքյան, Ելք դաշինք. – Քաղաքացիները իրենց մաշկի վրա չեն զգում որևէ դրական փոփոխություն և, պետք է ասեմ, որ այդ մեկ տարվա կատարվածը հիմա չի երևում: Թերահավատորեն եմ նայում ներկա պահին արվող բարեփոխումներին, որոնք ապագայում կարող են արդյունք տալ: Որպես խորհրդարանում ակտիվ աշխատող մարդ չեմ նկատում որևէ ռեֆորմ, որը կարող է տալ դրական արդյունք: Բացի գեղեցիկ խոսքերից, որևէ արդյունք չեմ տեսել և ոչ մեկը ՀՀԿ-ից ինձ համար նախընտրելի չէ վարչապետի պաշտոնում:

Հրայր Թովմասյան, ՀՀԿ. – Ուղղությունը ճիշտ է,  տեմպերը բավականին հաջողված են, սպասելիքները ավելի մեծ են,  ձեռքբերումները անընդհատ են: Տնտեսության մեջ նկատվում է ակտիվություն, հանրության մոտ կա որոշակի դրական սպասելիքներ ՀՀ կառավարությունից: Դրվում են օրենսդրական փոփոխությունների հիմքեր, մոտեցումներ, որոնք հեռանկարային առումով բավականին արդյունավետ են լինելու:

Վարդան Բոստանջյան, Շառուկյան դաշինք. – Ես շատ բան չեմ կարող ասել, ընդհանրապես նախաձեռնություններ բարձրաձայնվեցին, թե տնտեսական համակարգը  պետք է ավելի լավացնել՝ մասնավորապես, և հատկապես ներդրումների կտրվածքով: Այդ առումով աշխատանքներ տարվում են, որի արդյունքներին դեռևս սպասում ենք տեսնել: ԱՎԾ-ի տվյալներով, առայժմ  ներդրումների և մյուս կարևոր տնտեսական ցուցանիշների կտրվածքով, մենք ցնցուն հաջողություններ չենք գրանցել:  Լավագույն դեպքում  դրական միտումեր կարող ենք տեսնել 2018 թ.-ի վերջին:

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարմանը 2018 թ.-ին, իմ մակարդակը թույլ չի տալիս ես նման գույություն չունեցող հարցերի վերաբերյալ խոսել: Այդ հարցը Բոստանջյանին չպետք է տալ, այլ պետք է տալ միամիտներին և ընդհանրապես շուտ չկողմնորոշվողներին, որովհետև ես ինչ կարող եմ ասել, երբ այդ հարցը որոշում է իշխող քաղաքական ուժը:  Հասարակությունը տվել է 50 և ավել տոկոս ՀՀԿ-ին, հասարակությունից էլ՝ հետաքրքրվեք: Ես մինչև անգամ մեծագույն ֆանտազիայով ուզենամ էլ մտածել, չեմ ասի ձեզ:

Վարդևան Գրիգորյան, Ծառուկյան դաշինք. – Այդ մասին մեր կուսակցության ղեկավարը արդեն հայտարաել է և, ես սրբորեն հետևում եմ նրա ասածներին:

Զրուցեց՝ Գայանե ԻՍԱՀԱԿՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20