Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սև ցուցակում»

- in Մամուլ
Hermine Naghdalyan

«Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են և՛ ֆինանսների, ՛ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սև ցուցակում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ և պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում»:

Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձևական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20