ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի

- in Պաշտոնական
karen-karapetyan

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի:

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում:

«Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- նշել է վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20