Հյուրընկալության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 29-րդն է

- in Հասարակություն
298
Haghatsin vanq ekexeci antar

Հայաստանը աշխարհի հյուրընկալ 103 երկրների շարքում 29-րդ տեղն է զբաղեցրել ՝ համաձայն Passport Index վարկանիշի։ Նշվում է, որ Հայաստանում այցելության պարզեցված կարգ է գործում 133 երկրների բնակիչների համար։

Հյուրընկալության գնահատման չափորոշիչներից են տվյալներն այն մասին, թե քանի պետությունների քաղաքացիներ կարող են այցելել երկիր առանց վիզայի։

Իրանը 12-րդ, Թուրքիան 22-րդ, Վրաստանը 51-րդ, Ադրբեջանը 87-րդ տեղում են։

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտնվել են համապատասխանաբար 82-րդ և 83-րդ հորիզոնականներում։

Վարկանիշի առաջատարը Կոմորյան կղզիների միությունն է։ Նրա հետ առաջին հորիզոնականը կիսում են ևս 13 պետություններ, մեծամասամբ՝ աֆրիկյան։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20