Մարդիկ կորցրել են աշխատանքը, բարեկեցությունը, հին կապերը, ընտանիքի աջակցությունը

- in Սոցիալական
346
Kievyan kamurj

Հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410  ահազանգ, որից  117 իրագործվել է, 275-ի դեպքում հաջողվել  է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել:

Հայաստանի նման փոքր տարածք և սահմանափակ բնակչություն ունեցող երկրի համար այս թվերը հիմք են` մի քանի իշխանության հեռացման, կառավարությունների պաշտոնանկության համար: Երկում օրական ինքնասպանություն գործելու իրական մտադրություն ունի միջինը գրեթե երկու մարդ, իսկ սա խոսում է արդեն այն մասին, որ հասարակությունն ոչ միայն ավելի աղքատացել է, այլ, բառի իսկական իմաստով, հայտնվել է թշվառության ճիրաններում:

Գաղտնիք չէ, որ ինքնասպանությունների հիմնական մոտիվը շարունակում է մնալ սոցիալականը: Սակայն գրանցված թվերը խոսում են ինքնասպանության երևույթի ոչ միայն քանակական աճի, այլ` որակական նոր ծավալի մասին: Մարդիկ ոչ միայն վատ են ապրում և կարոտ են օրվա հացին, այլ նաև ու գոցե, առաջին հերթին` կորցրել են հավատը:

Ընդ որում, խոսքը տոտալ անվստահության մասին է, որը չի սահմանափակվում ներկայով ու տարածվում է նաև ապագայի վրա: Մարդիկ չեն հավատում ոչ միայն իշխանությանն ու նրա քաղաքականությանն, այլ նաև` ընդդիմությանն ու նրա խոստումներին:

Հայաստանը վերածվել է անելանելի թունել-լաբիրինթոսի, որտեղ մեղքը` ինքնասպանությունը, համարվում է դժնդակ ներկայից և անհույս ապագայից ազատվելու վերջին միջոց: Հայաստանի պարագայում գործ ունենք մեկ այլ գործոնի հետ, որը` եթե ձևակերպենք հակիրճ, ավանդական պատկերացումների հիմքով կառուցված հասարակության փլուզումն է և նոր մոդելի, հասարակական հարաբերությունների նոր համակարգի բացակայությունն, ինչը հանգեցրել է արժեքային դեգրադացիայի, բարոյահոգեբանական ճգնաժամի:

Մարդիկ կորցրել են աշխատանքը, բարեկեցությունը, բայց նաև` հին կապերը, ընտանիքի ավանդական աջակցությունը և չեն կարողանում ադապտացվել նոր իրականությանը, վերագտնել իրենց սոցիալական կարգավիճակը նոր հարաբերություններում, քվազիհամակարգում, որտեղ գործում են ջունգլիների օրենքները: Մարդիկ գերադասում են վերջ տալ իրենց կյանքին` մինչև մարդկային գիշատիչների կողմից հոշոտվելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20