Մերկացվող սրերից և փոխադարձ կտրուկ հայտարարություններից անդին

- in Տնտեսական
360
Turkia

Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածությունն աստիճանաբար աճում է, և այդ երկրների հարաբերությունները պատմության մեջ վատագույն մակարդակի վրա են: Այս մասին գրում է թուրքական Habertürk պարբերականը:

Մերկացվող սրերից և փոխադարձ կտրուկ հայտարարություններից դատելով՝ մոտ հեռանկարում հնարավոր չէ «դեպի լավը» որևէ շարժ սպասել: Ավելի մեծ է թվում «դեպի վատը» փոփոխության հավանականությունը:

Թուրքիայում ոմանք ասում են, որ Գերմանիան «նախանձում է» Թուրքիային, և այդ հարցը կապում են ամենից առաջ Ստամբուլում երրորդ օդանավակայանի կառուցման, մասնավորապես՝ այդ նախագծի հետ կապված՝ Գերմանիայի և գերմանական Lufthansa ավիաընկերության անհանգստության հետ:

Այս տեսակետը չի կարելի ավտորիտետ և ճիշտ անվանել: Ըստ հոդվածագրի՝ երրորդ օդանավակայանը Ստամբուլում այնքան է անհանգստացնում Գերմանիային, որ կարող էր այդպիսի թշնամանք առաջացնել: Գերմանիան չի նախանձում երրորդ օդանավակայանին: Իսկ եթե նախանձում էլ է, ապա ոչ այդ աստիճանի:

Բայց կա ևս մեկ բան, ինչին Գերմանիան նախանձում է, և ըստ Բոսֆորի համալսարանի Էներգետիկ քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գյուրքան Քումբարօղլուի՝ այդ նախանձի պատճառը «խողովակներն են»:

Ըստ Քումբարօղլուի՝ Գերմանիայի հետ փոխադարձ լարվածության քաղաքականության մեջ նաև էներգետիկ չափում կա, և այն մեծ նշանակություն ունի: Էներգետիկան, հնարավոր է, նույնիսկ գլխավոր պատճառն է:

Քումբարօղլուն ասում է. «Գերմանիայի ԱԳՆ-ի ֆինանսավորած ուսումնասիրության տվյալներով, որի արդյունքները հրապարակվել էին 2016 թ. նոյեմբերին, «Հյուսիսային հոսք-2» նախագիծը՝ նպատակաուղղված Ռուսաստանից Գերմանիա բնական գազի փոխանցմանը, պետք է Գերմանիան Եվրոպայի գազային կենտրոնը դարձնի: Հետազոտության արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարը փոխեց իր ծառայության տեղը և զբաղեցրեց արտգործնախարարի աթոռը»:

Եվ այստեղ, Քումբարօղլուի խոսքով, սկսեց տեղի ունենալ այն, ինչից վախենում էին:

Քանի որ Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի, Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագծի և Եվրոպա իսրայելական բնական գազի փոխանցման գործում դրա դերի հետ կապված՝ ըստ էության, «Հյուսիսային հոսք-2» նախագիծը կողային գիծ է հանում»:

Քումբարօղլուն ասում է. «Մենք կարող ենք ասել, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը «Թուրքական հոսքի» և այլ խողովակաշարերի այլ նախագծերի ուղղակի մրցակից է, որոնք Եվրոպա կգնան Թուրքիայով: TANAP-ի, «Թուրքական հոսքի» շինարարության արագ ընթացքը, նաև այն, որ օրակարգում շրջանառվում է իրանական և իսրայելական գազի փոխանցումը Եվրոպա Թուրքիայով,- այդ բոլոր իրադարձությունները փակուղի են գցում «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Այդ ամենը շահերի հակասություն է ծնում Թուրքիայի և Գերմանիայի միջև էներգետիկայի գործում: Շահերի այս հակասության մեջ Թուրքիան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ շատ բանով գերազանցում է Գերմանիային, քանի որ Եվրոպային հնարավորություն է տալիս բազմազանեցնելու էներգառեսուրսների ստացման աղբյուրները: Աղբյուրների բազմազանությունը ԵՄ-ին ապահովում է կարևոր առավելություն ինչպես շուկայական մրցակցության, այնպես էլ՝ մատակարարումների անվտանգության տեսանկյունից: Եվ այդ իրավիճակը լարվածության սրման պատճառ է դառնում»:

Քումբարօղլուի խոսքով՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները հանդես են գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ, որը կամրապնդի և կմոնոպոլիզիացնի Ռուսաստանի էներգետիկ գերակայությունը: Դա նաև մեծապես ազդում է Գերմանիայի նյարդերի վրա, ասվում է հոդվածում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու երկրներն իրարից օտարելու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թուրքիան ինքն իրեն սարսափելի արագությամբ հեռացնում է Եվրոպայից: Էրդողանը ներքին քաղաքական բախումները կոծկելու նպատակով դրսում թշնամի է փնտրում: Օրինակ, մենք էլ՝ եվրոպացիները ու մասնավորապես գերմանացիներն էլ այդ թշնամին են»,- նշել է Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ ներկայում այդ երկրի քաղաքացիների համար գործում է Թուրքիա այցելելու նախազգուշացումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20