Ո՞վ է Վերնիսաժի կրակոցների գործով 3 հետախուզվողներից մեկը

- in Մամուլ
115
Atrchanak

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռևս իրավապահների կողմից հետախուզվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Ռաֆիկ Խաչատրյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել են Ռաֆիկ Խաչատրյանի տուն և հետաքրքրվել, թե նա որտեղ կարող է լինել:

Ընտանիքի անդամները ասել են, որ տեղեկություն չունեն: Իրավապահները Ռաֆիկ Խաչատրյանի կնոջը՝ Ռուզաննային, ասել են, որ հարևաններից մեկին հրավիրի իրենց տուն՝ որպես վկա, քանի որ կա համապատասխան որոշում, որ պետք է խուզարկություն իրականացնեն:

Ու երբ իրավապահները ներկայացրել են Ռաֆիկ Խաչատրյանի մտերիմներին, թե ինչի համար են նրան փնտրում, ընտանիքի անդամները զարմացել են, և չեն կարողանում հասկանալ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ այդ անձանց հետ: Նախկինում նրանք երբեք միմյանց հետ շփումով աչքի չեն ընկել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20