Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհը հանքարդյունաբերողները չեն

- in Հասարակություն
265
Hrdeh

Ինչպես գիտեք, Բյուրականից վեր գտնվող անտառներում այս օրերին հրդեհ է, որը դեռ չի մարվել:

Դեռևս օգոստոսի 14-ին ՀՀ Բնապահպանության նախարարության ֆբ-յան էջում օգտատերերից մեկն ահազանգ էր արել այն մասին, որ օգոստոսի 13-ին անտառի անմիջապես ներքևում գտնվող քարի հանքի կողքի ծառերն այրվում են (կարմիրով շրջանակի հատվածում), իսկ հանքը աստիճանաբար ընդլայնվում է՝ մոտենալով անտառին:

Բն. նախարարությանը հորդորվել էր ստուգումներ անել այս առթիվ, սակայն որևէ արձագանք չեղավ: Եվ ահա այսօր այրվում են անտառները, և ո՞վ կարող է բացառել, որ հանքաստան Հայաստանում անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն, հատկապես, որ այս անտառները բավականին անմատչելի են քաղաքացիների հանգստի կազմակերպման տեսանկյունից:

Նկարում անտառն է և կարմիրով նշված է հանքի տարածքը:

Ավելին՝ այստեղ

Հայաստանի բնապահպանական ճակատ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20