Ո՞ւր ես գնում, Ասադ. Al Modon, Լիբանան

- in Մամուլ
181
Asad

Սպասվում է, որ սիրիական ռեժիմը հսկայական շահույթ կստանա ԴԱԻՇ-ի անխուսափելի թվացող պարտությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն երազում է ամենամոտ արտասահմանյան այցի մասին, որը տեղի կունենա ոչ ավանդական երթուղով, այսինքն՝ Ռուսաստանով կամ Իրանով:

Այն նաև կանխավայելում է ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակը, ինչը միջազգային հանրությանը, ինչպեսև Ասադին, թվում է Սիրիայի միջազգային դիրքի վերականգնման արժանի գին: Պետք է հիշել, որ դա կարող է ժամանակ պահանջել: Այս մասին գրում է լիբանանյան Al Modon պարբերականը:

Սիրիայի նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը և նրա գործընկերը՝ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Միքդադը, մոտ երկու ամիս առաջ հայտարարեցին, որ Սիրիան գնաժամի վերջի շեմին է: Դա ռեժիմի կողմնակիցներին հնարավորություն տվեց նորից սկսել օգտագործել հեղափոխության առաջին օրերի հանրահայտ կարգախոսը՝ «Արդեն հերիք է»:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շտապեց Ասադին հաստատել «ահաբեկչության դեմ պայքարողի» և դրան «հաղթողի» կերպարում՝ երեքշաբթի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ իր խոսքի մեծ մասը նվիրելով ահաբեկչության դեմ պայքարում սիրիական կառավարության հաջողությունների մասին պատմելուն: Այդ ընթացքում Ասադի ռեժիմը հայտարարեց Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջափակումը վերացնելու մասին, ինչը Պուտինն անվանեց «շատ կարևոր ռազմավարական հաղթանակ»՝ Սիրիայի նախագահին շնորհավորական հեռագիր ուղարկելով:

Պուտինի ելույթից մի քանի ժամ առաջ, որում նա խոսում էր Դեյր-էզ-Զորի ազատագրումից հետո իրավիճակի առանձնահատկությունների մասին, ռուսական նավը Միջերկրական ծովում, ինչպես հայտնեց RT-ն, գնդակոծում էր ԴԱԻՇ-ի օբյեկտները նահանգի գյուղական տարածքում: Դրա հետ միաժամանակ սիրիական բանակը քաղաք մտավ ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առանց որի քաղաքին 3 ուղղություններով մոտեցող ռեժիմի ուժերը չէին կարողանա հաղթանակ տանել ԴԱԻՇ-ի դեմ:

Ռուսական ռազմական աջակցությունը, որը Մոսկվային սիրիացիների, համենայն դեպս, սիրիացի հեղափոխականների դեմ պատերազմի մասնակից դարձրեց, չխանգարեց և չի խանգարի սիրիական ընդդիմադիր հարթակներին, որոնք արժանի չեն այդպես կոչվելու, ամսվա կեսին Աստանա մեկնել, որտեղ տեղի կունենա հերթական հանդիպումը բանակցային գործընթացի շրջանակներում, որին աջակցում են Դոհան և Էր-Ռիյադը: Դա հաստատեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի քանի օր առաջ: Միջազգային հանրությունը գնալով ավելի է ողջունում լարվածության թուլացման գոտիների մասին համաձայնագրերի կնքումը, նաև ռուս զինվորականների դերը, ովքեր ներկա են Սիրիայի շրջանների մեծ մասում խաղաղարար նպատակով:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան մեկ շաբաթ առաջ, ինչպեսև ցանկացած ռազմավարական վերլուծաբան, խոսում էր Սիրիայում 3 ամսում ԴԱԻՇ-ին հաղթելու հնարավորության մասին: Այս մասին նա ասաց մի քանի շաբաթ անց հայտարարություններից, որ հաջորդ մի քանի ամիսները որոշիչ նշանակություն կունենան սիրիական ճգնաժամի համար: Պետք է նշել, որ դե Միստուրայի հայտարարություններն արտացոլում են առանձին կողմերի ձգտումը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ միջազգային՝ վերջ դնել Սիրիայում «անիմաստ պատերազմին», ասվում է հոդվածում:

Վերը նշված ամեն ինչը մոտ ապագայում, թեկուզ ոչ պաշտոնական արտասահմանյան այցի մասին Ասադի երազանքը կարող է իրականություն դարձնել: Հնարավոր է՝ այս երազանքը միակ պատճառն է, որ Ասադը շրջափակումը հանելու մասին տեղեկության հրապարակվելուց հետո կապվեց Դեյր-էզ-Զորում բանակի մի քանի սպաների և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Առանձնակի հատկանշական է փաստը, որ Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը պատերազմի տարիներին ոչ մի անգամ առաջնագիծ չի այցելել: Շուտով նա կարող է ավելի կարևոր մի բան անել՝ վստահ լքել Սիրիան և վերադառնալ՝ վայրէջք կատարելով Դամասկոսի օդանավակայանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20