Որտեղ թարախ, այնտեղ դանակ

- in Կարծիք
309
Varuzhan Avetisyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից բաց նամակով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Դեպի իրավական փակուղի տանող ճանապարհի վրա ստեղծված 3-րդ հանրապետության կառավարման համակարգը Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի «դատավարություններով» արձանագրում է դրա վերջին կետին՝ ուղեփակոցին հասնելու փաստը։

Իսկ ուղեփակոցից այն կողմ իրավական անդունդն է, որի հատակում մեզ «գրկաբաց» սպասում են արտաքին և ներքին գոյութենական մարտահրավերների խութերն ու խորխորատները։

Նման իրավիճակում բոլոր միջոցները, այդ թվում՝ կանխարգելիչ Նեմեսիսը, ընդունելի և անհրաժեշտ են, քանի որ նժարին լինել-չլինելու հարցն է։

Անշուշտ, նախընտրելի տարբերակը համաժողովրդական ապստամբությունն է, որն իր լեգիտիմության և ապագայաստեղծ լիցքի մեծ պաշարի շնորհիվ ոչ միայն հնարավորություն կտա առավելագույնս մաքրվելու կեղտից, այլև կերտելու ինքնիշխան քաղաքացու ինքնիշխան ազգային պետություն՝ շրջանցելով ինքնահոս ընթացքի դեպքում գրեթե անխուսափելի ճգնաժամերն ու ցնցումները և վտանգավոր վայրիվերումները։

Որտեղ թարախ, այնտեղ դանակ (Հիպոկրատ):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20