Որքան 100 տարեկանը լրացած մարդ կա Հայաստանում

- in Սոցիալական
Hayastan

Հայաստանում վերջին տվյալներով բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

«Ներկայում ամենաերկարակյացը բնակվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նա 115 տարեկան է: Հիմնականում երկարակյացներից ամենաշատը բնակվում է Տավուշում և Գեղարքունիքում»,- ասաց Անահիտ Գևորգյանը: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինում 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20