Որ պաշտոնյաներն են հայտնվել Կարեն Կարապետյանի թիրախում

- in Մամուլ
Karen Karapetyan

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը:

Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մեծ ֆինանսական միջոցների ներգրավմամբ իր աջակիցների շարքերը համալրել է տպագիր մամուլի մի քանի պարբերականներով, որոնք մեծ պատրաստակամությամբ կատարում են «սև PR»-ի իրենց գործառույթը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20