Պուտինն իր փորած փոսն է ընկել

- in Կարծիք
377
Shavarsh Kocharyan

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հայտարարել էր, որ հակամարտության գոտիներում զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը: Պուտինն այս մասին խոսել էր ԱՄՆ կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի համատեքստում:

Շավարշ Քոչարյանը հակադարձում է. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, ապա այլ պետություններ կանեն»:

Շավարշ Քոչարյանը նախկինում մի գաղափար էր առաջ քաշել: Ըստ այդմ առաջարկել էր՝ քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ ու հնարվորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ այդպիսի գոտիներում զենքի մատակարարման վրա լինի ընդհանուր էմբարգո. «Այ դա կլիներ հարցի լուծում: Այդ դեպքում որևէ պետություն չէր ասի՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Ես հակսանում եմ՝ ինչքան բարդություններ կան նմանատիպ որոշում կայացնելու հարցով, բայց համարում եմ, որ դա անհավանական չէ,  եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները»:

«Հայաստանը ՀԱՊԿ կողմից որևէ խոչընդոտի չի հանդիպել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: Եթե արգելք ունենայինք, չէինք մասնակցի: Ուրեմն չունենք, որ մասնակցում ենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը և հավելեց, որ նախորդ զորավարժություններին Հայաստանը մասնակցել է:

Ինչ վերաբերում է այս օրերին Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ իրարանցումն անհասկանալի է. «Ինչի՞ մասին է խոսքը, hարևան պետությունում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցել են ընդամենը 5-6 պետություն: Ու այս պարագայում դա դարձնել եսիմ ինչ, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել կամ չի մասնակցել, ես չեմ հասկանում այս իրարանցումը: Նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է, այս զորավարժություններն իրենց մասշտաբով ավելի փոքր էին: Պարտադիր չէ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին մասնակցի, բայց ՆԱՏՕ-ի հետ մենք, ի տարբերություն մյուս ՀԱՊԿ անդամ երկրների, բավական լուրջ համագործակցություն ունենք»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20