Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման հետևում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»

- in Մամուլ
35
Russia

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետևում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»` չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան` զենքի և «այլնի» առևտրի, մեր տեղեկություններով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է և մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական և մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում և Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ:

Սպասենք մեր ռազմավարական «գործընկերոջ» ռեակցիային»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20