Սաակաշվիլին մտադիր է հասնել Կիևում իշխանության լիարժեք փոխման

- in Միջազգային
24
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով զրկվել է ուկրաինական անձնագրից երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անձնական որոշմամբ, ուկրաինական Newsone հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է հասնել Կիևում իշխանության լիարժեք փոխման։

«Չնայած շատ եմ ուզում Կիևում մնալ, տուն եմ ուզում, սակայն մենք հիմա գնում ենք Ուկրաինայի շրջաններով շրջագայության։ 2-3 ամիս մենք կշրջենք Ուկրաինայով, կհանդիպենք մարդկանց, կհավաքենք նրանց բողոքներն ու իշխանությունների հանդեպ հավակնությունները։ Այնուհետև մենք կվերադառնանք Կիև, կնշանակենք այնտեղ մեծ ֆորումի ամսաթիվ, որտեղ կարող ենք հայտարարել իշխանության հանդեպ մեր հավակնությունների մասին»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ նոր մարդկանց իշխանության գալու համար անհրաժեշտ է ազնիվ ընտրությունների անցկացում, խաղի կանոնների և ընտրական օրենսդրության փոխում։

«Մենք Կիև կտանենք բազմաթիվ մարդկանց։ Մենք ցույց կտանք մեր շարժման հասարակական հզորությունը։ Եվ շնորհիվ դրա՝ կկարողանանք փոխել ընտրական օրենսդրությունը և անցկացնել ազնիվ ընտրություններ»,-հայտարարել է Սաակաշվիլին։

Նա նաև նշել է, որ մտադիր է հասնել իշխանության փոփոխման միայն հասարակական ճնշմամբ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20