ՍԱՍ-ի Արտակը և Դերժավայի Արկադը սպառնացե՞լ են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորին

- in Մամուլ
323
artak Sargsyan SAS

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) սպառնացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

Վերջինս օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայելու համար կզրկվեն աշխատավարձի որոշ մասից: Դրան էլ հաջորդել էին ԲՀԿ-ական տիկնոջն ուղղված սպառնալիքները:

Զոհրաբյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ հայտարարելով, որ իրեն ոչ ոք չի կարող սպառնալ: «Դա անհեթեթություն է: Երբեմն նման անհեթեթ լուրեր ինձ էլ են հասնում, բայց սա դեռ չէր հասել»,- ասաց տիկին Զոհրաբյանը և լիաթոք ծիծաղեց»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20