Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ կընտրվի ՀՀԿ-ի վարչապետ

- in Հասարակություն
113
Hakob Hakobyan

Իհարկե, եթե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը միանձյա որոշի, թե ով է լինելու կուսակցության կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուն, ՀՀԿ-ի բոլոր անդամները միահամուռ կողմ կքվերկեն այդ թեկնածուի օգտին: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով,  չի կարող լինել Սերժ Սարգսյան – Կարեն Կարապետյան երկընտրանք, քանի որ ՀՀԿ-ն ընունելու է մեկ որոշում մեկ թեկնածուի համար: Ավելին,  եթե ՍերԺ Սարգսյանը որոշի, որ ինքն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, նա կլինի, քանի որ նա է կուսակցության ղեկավարը և տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն:

ՀՀԿ-ականը պնդում է, որ վարչապետի թեկնածուի ընտրությունը չի լինելու միանձնյա. այլ լինելու է կուսակցության որոշումը. «ՀՀԿ-ն այսօր իշխող կուսակցություն է: ԱԺ-ն 2018թ.-ից դառնալու է համար մեկ օրենսդիր կառավարման պետական մարմինը,  և ՀՀԿ-ն՝ որպես առաջին քաղաքական ուժ Աժ-ում, իր որոշումը կընդունի այն ժամանակ, երբ ավարտվեն հանրապետության նախագահի լիազորութունները»: Հակոբ Հակոբյանը, եթե որոշելու մլինի, ինչպես ինքն ասաց, ինքն էլ կարող է լինել վարչապետի թեկնածու, սակայն, երբ որոշի Սերժ Սարգսյանը, ապա նա էլ կլինի: Լրագրողի հարցին, թե ստացվում է, որ ՀՀԿ-ն էլ մեկ անձի կուսակցություն է, Հակոբյանը պատասխանեց՝ ոչ, այդ դեպքում ինչպես նա կարող է որոշել ու դառնալ ՀՀ վարչապետ, պարզվում է, և իրականում այդպես է:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությանը, նա ասաց, որ ներկա պահին շրջանառվող ցուցանիշները նախնական են վարչապետի աշխատանքին գնահատական տալու համար.  «Պետք է ունենաք վերաջնական ցուցանիշներ, որոնք շատ պարզ են՚. համեմատում ես պետբյուջեում կամ քաղաքական ծրագրերում ունեցած պարտավորությունները և բյուջեի ձեռքբերած փաստացի կատարողոկանի ցուցանիշները»:

Գայանե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20