Սուրիկ Խաչատրյանը իր ձեռքն է վերցրել գեներալ Սեյրանի գործարանը

- in Մամուլ
298
Surik Khachatryan

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։

Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տևական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել և մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջև քավոր-սանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20