Վարչապետը ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ հանձնարարական չի տվել

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Մկրտչյանը նշեց, որ կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ և չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:

«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, չճշտված նախնական տվյալներով, սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարական չի տվել։ Այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական փոփոխություններ անելը։ Այդ ընթացքում՝ դեկտեմբերին, ձևավորվել է երկու հանձնախումբ։ Այս ամենի արդյունքում ձևավորվել են հայեցակարգեր՝ լատինատառ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների, ինչպես նաև ռուսաց լեզվի»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է և այդպես էլ կմնա, մնացած բոլորը համարվում են օտար լեզուներ։

«Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսաց լեզու են անցնում, որովհետև այն ԱՊՀ երկրներում և ԵԱՏՄ համագործակցության աշխատանքային լեզուն է։ Գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։

Նա լեզուների ուսուցման հարցում խնդիրներից մեկը համարում է ուսուցիչների որակի անկումն ու դասաժամերի անբավարար քանակը։

«Օտար լեզուների մասնագետները պնդում են, որ մեծ լսարաններով շաբաթական մեկ կամ երկու ժամով հնարավոր չէ օտար լեզվի կրթության որակն ապահովել, պետք է նաև մեթոդիկայի փոփոխություն մտցնել։ Օտարալեզու դպրոցների գաղափարին ես միշտ եմ դեմ եղել և այլ լեզուներ կարելի է սովորել ստանալով հայկական կրթություն»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ մեր երկրում երկրորդ կարևոր լեզուն անգլերենն է, քանի որ այն այսօր շատ կարևոր և գործածվող լեզու է աշխարհում։ Նա շեշտեց, որ եթե կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ են ակնկալվում, ապա առաջին հերթին պետք է բարձրացվի օտար լեզուների և բնական գիտությունների կրթական որակը։

Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ հնչած պահանջի տակ հիմնավորումներ չկան:

Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ում հրաժարականը պահանջել է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ: Եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի մաշկի գույնը ուրիշ է, հրաժարական տուր, պիտի քննարկե՞մ այդ հարցը», – ասաց ԿԳ նախարարը։

Լալա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20