Տարոն Մարգարյանի հովանավորությունը վայելող մթերք մատակարարող ընկերությունը՝ սև ցուցակում

- in Մամուլ
172
Taron Margaryan

«Դանինի» ընկերությունը, որ կապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը սև ցուցակում է մնալու մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը:

Պատճառը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել պետական գնումների մատակարարման ժամանակ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ նախկինում «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում, ընդ որում` մրցույթները շահել է անազնիվ եղանակով. այդ ամենը դեռ 2013 թվականին բացահայտել էր Վերահսկիչ պալատը:

Իսկ իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունը մշտապես վայելել է Տարոն Մարգարյանի հովանավորությունը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20