Տարոն Տոնոյանը որոշել է սեփական բժշկական կենտրոնը հիմնել

- in Առողջություն
347
hivandanoc

Կառավարության նիստում ընդգրկված է պետական գույք օտարելու մասին որոշման նախագիծ: Նախագծին ծանոթանալիս պարզ է դառնում, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է քաղաքացի Տարոն Տոնոյանին:

Տարոն Տոնոյանը, հիշեցնենք, հայտնի վիրաբույժ է, որը տարիներ շարունակ դատական վեճերի ու քաշքշուկի մեջ է հրապարակախոս Զորի Բալայանի որդու՝ Հայկ Բալայանի հետ «Երևան» բժշկական կենտրոնի պատճառով: Ներկայումս բժշկական կենտրոնը չի գործում, դռները փակ են, լույսերն անջատված են, աշխատակիցներն էլ՝ օդից կախված կարգավիճակում: Հիվանդանոցը լուծարված է, իսկ պատճառը հիվանդանոցի երկու սեփականատերերի անհամաձայնություններն էին:

Հոգնելով այս անվերջանալի վեճից՝ գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը որոշել է սեփական բժշկական կենտրոնը հիմնել, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20