40 դատավորների դեմ հարուցված քրգործը կարճվել է

- in Մամուլ
42
dat

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ այս տարվա հունիսին գրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, և շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են:

Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավորներ կայացրել են տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել են օդից կախված, և արդյունքում` վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար:

Եվ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20