Ադրբեջանը փլուզում է ԼՂ կարգավորման գործընթացը. ավստրալացի պատգամավորներ

- in Կարծիք
237
LGHH

Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին, որը փլուզում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

Պատգամավորներ Դևիդ Ֆինին և Ջոն Ալեքսանդրը քննադատել են Ավստրալիայի միջազգային զարգացման և խաղաղօվկիանոսյան համագործակցության նախարար Կոնչետա Ֆերավանտի-Ուելսի հայտարարությունը, որ Ավստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նաև երկրի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում:

Մասնավորապես, Ջոն Ալեքսանդրը հայտարարել է, որ Արցախը պատրաստ է լրացուցիչ մոնիթորինգների խաղաղութանն աջակցելու նպատակով, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Իսկ Ֆինին հայտարարել է, որ Ֆերավանտի-Ուելսի հայտարարությունը, «խմբագրում է ավստրալական արտաքին քաղաքականությունը և անտեսում է Ավստրալիայի երկար տարիների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20