Ահաբեկիչները ծրագրել են ԱՄՆ-ում «երկրորդ սեպտեմբերի 11» կազմակերպել

- in Միջազգային
76
DAISH

ԴԱԻՇ-ի 3 գրոհային ծրագրել են Նյու Յորքում «երկրորդ սեպտեմբերի 11» կազմակերպել: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակված նյութերում:

Գրոհայինները հարձակումներ են ծրագրել 2016 թ. ամռանը մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին: Ահաբեկիչները պատրաստվել են պայթուցիկ դնել Թայմս-սքվերի մետրոյում, հրաձգություն կազմակերպել համերգային հրապարակներում: Իրար հետ կապի համար ծայրահեղականները մեսենջերներ են օգտագործել: Նշվում է, որ պատրաստվելիս նրանք կենտրոնացել են Փարիզում 2015 թ. նոյեմբերի և Բրյուսելում 2016 թ. մարտի ահաբեկչությունների սցենարների վրա:

Բոլոր երեքը կալանքի տակ են, մեկը խոստովանել է մեղքը: Ձերբակալվածներից երկուսը 19 տարեկան են, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացի են: Երրորդը 37 տարեկան ֆիլիպինցի է:

2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ-Քաիդայի» գրոհայինները 4 ուղևորատար ինքնաթիռ են գողացել: Երկու օդանավերը մխրճվել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակների մեջ, մեկն ընկել է Պենտագոնի շենքի վրա, մյուսը՝ Փենսիլվանիայում: Ընդհանուր մոտ 3 000 մարդ է զոհվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20