Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այլեւս պատասխանատվության չի ենթարկվի

- in Սոցիալական
142
Andznagir

Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նրա խոսքով, նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն. «Նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը եւ ցանկանում է ստանալ նորը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20