Ավանի «ավտարիտետ» թաղապետ Մանվել Ջավադյանի ունեցվածքը՝ 140 հազար դրամ խղճուկ աշխատավարձի ֆոնին

- in Մամուլ
34
Dram

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Մանվել Ջավադյանը, ով 8 տարի է, ինչ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարն է, պարզվում է՝ այդքան էլ քիչ միջոցներ չունի:

Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ և MercedesBenz S 500 մակնիշի ավտոմեքենա:

40-ամյա Ջավադյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 28 հազար դոլար և 21 հազար եվրո: Եվ այս եվրոների ու դոլարների ֆոնին նկատենք, որ Ջավադյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական խղճուկ աշխատավարձը` 140 ազար դրամի չափով:

Նշենք, որ Ավան վարչական շրջանը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդավայրը, այս պատճառով էլ նա «այլ» աչքով է նայում այդ թաղամասին: Իսկ ինչպես հայտնի է` Մանվել Ջավադյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:

Ի դեպ, Ջավադյանը տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն է Ավանի թաղային հեղինակությունը՝ ավտարիտետը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20