Արա Աբրահամյանը ռուսական եկեղեցու միջոցով «մոտեցավ Աստծուն»

- in Պնակալեզներ
94
Gagik Carukyan Ara Abrahamyan

Եվրասիական գործընկերության տնտեսական ֆորումը տարբերվում է բոլոր տնտեսական ֆորումներից, բայց իհարկե կարելի էր ավելի լավ անել: Այդ մասին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«99 տոկոսը այլ երկրի քաղաքացիներ էին, ռուսներ էին, Իրանից կային, Կատարից կային, Գերմանիայից, Ամերիկայից և այլ երկրներից: Բայց մեր հայ բիզնեսմենները, ցավոք սրտի, չկային, իհարկե ինձ թվում է՝ իրենց հավատը վերջանականապես կորցրել են հայրենիքի նկատմամբ: Հարցը դա չէ, թե ով է կազմակերպել, հարցը նա է, որ պետք է գալ մասնակցել , եթե մենք մի բան այնպես չենք անում՝ գան քննադատեն, ասեն՝ գիտեք ինչ կա, էս մի բանը այնպես չեք անում, եկեք միասին այսպես անենք: Եթե գիտեն, թե ոնց անեն, բա թող մեզ սովորացնեն: Ինձ հարց են տալիս գերմանացի բարեկամները, ասում են՝ դուք բավականին հարուստ հայեր ունեք Մոսկվայում, Ամերիկայում, բա ո՞ւր են, որ չկան այստեղ: Եթե մենք ինքներս չենք ուզում այստեղ ներդրումներ կատարել, այստեղ ինչ-որ մի բիզնես կազմակերպել, իհարկե, ուրիշները չեն անի դա: Մարդն ասում է, որ եթե իրանք չեն ուզում, դրսում են աշխատում, բա ինչու մենք պիտի գանք էս երկրում բիզնես կազմակերպենք: Այ, մեծ ուրախությամբ ես բոլորին էլ հրավիրել էի, իմ գործը հրավիրելն է, կազմակերպելն է: Չմասնակցելը կողքից խոչընդոտում է, մեր նկատմամբ վստահությունը պակասում է»,- շեշտեց նա:

Արա Աբրահամյանն անդրադարձավ նաև Երևանում իր կողմից ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցմանը՝ ասելով, որ ոչ մեկ, ոչ մի ռուբլի չի տվել, 100 տոկոս իր միջոցներով է կառուցել, այն կառուցվել է նաև հայապահպանության համար. «Ռուս ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, 10 նախարար երեկ մասնակցում էր տնտեսական ֆորումին, ես թվեմ՝ ինչ էր անում մեզ համար: Ես շատ երջանիկ եմ, որ կառուցում եմ եկեղեցին, էնքան երջանիկ եմ, չեք պատկերացնի, ուրախությանս չափ չկա»:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ նաև Երևանում իր կողմից ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցմանը՝ նշելով. «Ռուսական եկեղեցին հայապահպանության համար է կառուցվել»:

«Ռուս ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, 10 նախարար երեկ մասնակցում էր տնտեսական ֆորումին, ես թվեմ՝ ինչ էր անում մեզ համար: Ես շատ երջանիկ եմ, որ կառուցում եմ եկեղեցին, էնքան երջանիկ եմ, չեք պատկերացնի, ուրախությանս չափ չկա»,- ընդգծեց նա:

Մենք ցանականում ենք նրան, ով ղեկավարում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ում են տեսնում Ռուսաստանի հայերը 2018 թվականին վարչապետի պաշտոնում:

«Ցանկանում ենք նրան, ում հայ ժողովուրդը ընտրել է, մենք չեն կարող այնտեղից թելադրել, թե ում նշանակեն: Լավ ցուցանիշներ ունի այս կառավարությունը, բայց դա բավարար չէ»,-նշեց նա:

Արա Աբրահամյանը նաև զարմացած էր երեկ Եվրասիական գործընկերության համաժողովում Սերժ Սարգսյանի գնահատականներից: Աբրահամյանը նաև անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանից ֆորումին մասնակցելու համար:

Մեր հույսը պետք է դնենք  մեր բանակի վրա, ոչ թե նստենք լացենք, այլ համապատասխան պատասխան տանք: Այս մասին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով  օրերս ԱԺ-ում ՀՀ ԵՎ ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացմանը:

Անդրադառնալով երեկվա Եվրասիական գործընկերության տնտեսական ֆորումին Աբրահամյանը նշեց, որ այս ֆորումը տարբերվում է բոլոր տնտեսական ֆորումներից, բայց իհարկե կարելի էր ավելի լավ անել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20