Արմեն Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ

- in Սոցիալական
179

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ապահարզանի հարցով դիմել դատարան՝ չեղարկելու իր կնոջ՝ դաշնակահարուհի և իր թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ միությունը։ Դերասանը կասկածում է կնոջը խաբեբայության մեջ։

Ջիգարխանյանի ընկերների խոսքով՝ նա հայտնել է իր թատրոնի աշխատակիցներին տնօրենի և ֆինանսական ու իրավաբանական հարցերով նրա երկու տեղակալների նկատմամբ անվստահության մասին։ «Խնդրել է խուճապ չսարքել։ Նա շուտով կապաքինվի և աշխատանքի կվերադառնա։ Ոստիկանությունում նա (Վիտալինան) գրում է միանգամայն սուտ և անհեթեթություն»,- իր ֆեյսբուքյան էջում արտիստի ընկերների խոսքերն է մեջբերում հեռուստահաղորդավարուհի Օքսանա Պուշկինան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը, կապի դուրս գալով Անդրեյ Մալախովի ստուդիայի հետ, Վիտալինային գող էր անվանել։

Ներկայում Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է հոկտեմբերի 10-ին։

Արմեն Ջիգարխանյանը կարող է մնալ առանց անշարժ գույքի։ Ինչպես գրում է utro.ru պորտալը, արտիստի կինը՝ Վիտալինան, մտադիր է վռնդել նրան բնակարանից և թատրոնից։ Այդ մասին հայտնի է դարձել Ջիգարխանյանի մոտ ընկերոջից։

Այժմ դերասանը գտնվում է հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո կզբաղվի բնակարանի որոնմամբ։

Երիտասարդ կնոջ անունով են ձևակերպված թատրոնն ու երկու բնակարանները։

Դերասանի ընկերոջ խոսքով՝ նման իրավիճակում դատարանը ոչ ոքի պետք չէ։ Ջիգարխանյանն արդեն խնդրել է կնոջն իրեն տալ երկրորդ բնակարանը, սակայն նա չի համաձայնել նման քայլի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20