Բոլոր կուսակցությունները վախից չորանալու են, մնալու են միայն մաուզերիստները

- in Հասարակություն
76
Pavel Manukyan

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը հերթական բաց նամակն է հղել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանն իր լավագույն տղաներին է տալիս, ովքեր էլ իրենց հառաչով շառաչում են. «ով այս դիրքը հանձնի՝ հանձնողի մայրը … այստեղ մեր տղերքի արյունն է թափվել»: Իսկ ձեր աղբանոցից ասում են. «հինգ շրջան պիտի ետ տանք՚, ու դուք ափ շպրտած ձկան նման լռում էք: Մենք ձեզ՝ մեր բերանի վերջին պատառը, իսկ դուք ձեր աղբն ու հա՝ աղբը: Մենք ասում ենք «Արցախը մեր ողջ հայության հայրենիքն է, դուք ասում եք՝ չէ, դուք Արցախի հետ գործ չունեք, միայն ուխտագնացության համար՝ խնդրեմ»:

Դա մեզ՝ Ժիրայր Սեֆիլյանին, Էմիլին և ինձ ասաց Բակոն՝ իր անվտանգության՚ խորհրդի անդամներով: Ես հարցնում եմ. «տղերք դուք ինչ ազգ եք» և ի զարմանս ինձ՝ Կամոն առաջինն է պատասխանում՝ «հայ», մնացածը հարցիցս շփոթված՝ կարկամեցին: Ասում եմ՝ «բա որտեղ է երևում որ հայ եք. Արցախի Հանրապետություն բառակապակցության մեջ դա չի երևում»: Լռում են: Հիմա էլ Քրդստան ու Կատալոնիա եք ճանաչում. ո՞ւմ անունից, ինչի՞ համար եք մեզ՝ հայերիս պատասխանատվության ենթարկում: Արցախը Հայաստան է և վերջ: Այնպես որ, իմ սիրելի արցախցիներ՝ դեպի աղբահանություն, քանի դեռ ցրտերը չեն ընկել, թե չէ, որ ցրտերն ընկան, համ աղբի հոտն է ձյան տակ քողարկվելու համ էլ՝ սառած աղբը բահով ու եղանով չես հանի:

Իսկ եթե թողեք գարնանը, գարնանը ազգով մի երգ ենք երգելուԷս ինչ դաժան էր էս տարվա գարուն Հեչ մեգ լը չեղավ հասներ խեղճ հայուն Կռունկներ դարձանք էդ Ծովասարում Թոնրածուխ կդրավ Հայոց սարերում: Իսկ հիմա աղբահանություն չանելու դեպքում ինչ է սպասվում մեզ, հյուծաղբին հաջորդում է պատերազմ և նախօրոք ծրագրավորված տեղահանություն: Ձեզ դիմավորողների երկու բանակ է սպասում մեկը Հրանուշ Հակոբյան, Հերմինե Նաղդալյան… դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ՝ մինչև ՀՀԿ տատիկ, որոնք վայ-վույ անելով, «տառապած» կրծքներին սեղմելով, ապահովելու են գաղթյալ ընտանիքներին տաք կացարաններով Երևանում և մարզերում, ինչպես և տաք կերակուրով և այլ պարագաներով, ու ներկայանալու են որպես աստծո հրեշտակներ: Իսկ մյուս բանակը էգ առյուծների սևազգեստ և ոչ միայն սևազգեստ մայրերը` պահանջելով ձեզանից իրենց որդիներին, չէ՞ որ նրանք իրենց որդիների կորուստի գինը տեսնում էին մի պատառ ազատագրված հայրենիքով: Այնպես որ, ձեզանից շատերը այդ դրախտի ծոցին չեն արժանալու, մանավադ որ այդ նույն մայրերը պատառ-պատառ են անելու ձեզ դիմավորող հարամզադաների կրծքերը. չէ՞ որ նրանք են մեզ հասցրել այս իրավիճակին ու նրանց զավակների քթից մի կաթիլ արյուն չի պակասել հայրենիքի պաշտպանության համար:

Ձեզ լռեցնելու համար որոշներին տեղավորելու են հարմար աշխատանքի, որի արդյունքում հազարավոր ոստիկանների, քրեակատարողական հիմնարկների, դատական համակարգի, անվտանգության, հարկային, մաքսային աշխատակիցների նետելու են փողոց: Իսկ դուք այդ գործերում անփոխարինելի եք. ես հո դա գիտեմ: Եվ ի՞նչն է հետաքրքիր. այն, որ դուք ստիպված ծառայելու եք մի մարդու, որը ձեզ դարձրեց հայրենազուրկ, պատվազուրկ և ստոր արարածներ: Վովայի պատժիչ ենիչերիների գնդին փոխարինելու է «մալատոկը»: Այդ դեպքում Վովայի ենիչերիներն էլ են ընկնելու «մալատոկի» տակժամանակին իրենց վստահված «սրբազան» գործում թերանալու ու հիմա հանկարծ այլ խաղեր չտալու համար: Իսկ այն հատ ու կենտ անհատներն ու փողոց նետվածները, ովքեր կփորձեն ինչ-որ բան նախաձեռնել, ընդիմանալ կամ իրավիճակ փոխել, նրանց էլ «մաուզերիստները» շան սատակ կանեն ազգային գիտակցություն արթնացնելու համար: Քանզի այդ գաղափարախոսությունը նրանցն է, և այդ վկայականի տակ իրենց կնիքն են դրել թե՝ Սուլթան Համիդը, թե՝ Նիկոլայ ցարը, թե՝ երիտթուրքերը, թե՝ Վ. Իլյիչը…

Եվ զարմանալին այն է, որ բոլորն էլ կարմիր կնիքով են կնքված: Վլադիմիր Վլադիմիրովիչը բացահայտել է գաղտնիքը, զայրացել և այս անգամ ծիածանագույն կնիքով է կնքել, որ էլ ուրիշ գործով չզբաղվեն: Հա, մի բանն էլ է շատ լավ լինելու. բոլոր կուսակցությունները վախից չորանալու են, մնալու են միայն մաուզերիստները: Ինչպես ասացի, նրանք պետք են գալու սփյուռքին ահաբեկելու համար` Հայաստանը ձեզ համար արգելված տուրիստավայր է: Մի արի տուն, կամ՝ գալուց էլ քսակդ թող, նոր գնա, հետո էլ՝ ոչ թե դեմ ըլլալով կողմ քվեարկեք, այլ՝ կողմ ըլլալով կողմ քվեարկեք: և երբ ախմախ վերջին բոլշևիկը խոսում է, ինչքան էլ որ այն ամբախ զամբախ լինի, աշխույժ ծափահարեք, թե չէ էս վերջին համաժողովը ինչի էր նման, ոնց որ մեռելատուն լիներ: Կարճ ասած չեմ ուզում նկարագրել, սկսվելու է եղբայրասպան նախճիրը: Մեծ սիրուց ծնվելու է մեծ ատելությունը, իսկ ատելությունը կործանարար է: և Հայաստանը, որը թանգարան է բաց երկնքի տակ, վեր է ածվելու ջարդի ձորերի, գերեզման բաց երկնքի տակ, և դառնալու ենք մարդկության համար մի սև խոռոչ: Կացնի պոչը մեզանից է կամ ավելի դիպուկ՝ մեր ցեց մեր անձից: Ազգովին նորից հիշելու են մեծն Նժդեհի ասածը. «Հայ մայրեր օձ ծնեք, կարիճ ծնեք, բայց բոլշևիկ մի ծնեք, թե չե սրանք ձեր արգանդն էլ կչորացնեն»:

Եվ հետաքրքիրն լինելու է այն, որ Նժդեհի բութ, անառակ, ագահ, հայրենադավ, անբարտավան ու գարշածին ապօրինի թոռներըհանրապետականները, իրենց հետ նաև իրենց պառավաբոզ տատիկները, անմոռուկները իրենց դոշներին փակցրած, ախմախու սարի վրա շրջան են կազմելու ու խեղճ ու կրակ Գինոսյան Գագոն սրանց Մշո ու Սասունի քոչարի պարել պիտի սովորացնի: Իսկ եթե ականջալուր լինեք ձեր անկոտրուն ու մշտարթուն զինվորներին լինելու է հետևյալը աղբահանությունից հետո

1.Ադրբեջանը չի գնալու ոչ լայնածավալ և ոչ էլ հիբրիդային հյուծող պատերազմին

2.Գնալու դեպքում Հայկական բանակը շատ կարճ ժամկետում ջախջախելու է այդ բազմախաչասերված բանակին և դուրս է վռնելու ողջ Կուր-Արաքսյան հովտից

3.Սփյուռքը և բռնագաղթվածները ետ են գալու, իհարկե մասամբ և լծվելու են հայրենաշինության սրբազան գործին

Ձեր Սասնա Ծուռ Պավել Մանուկյան»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20