Երևանյան կարաոկե ակումբում մի խումբ աղջիկներ ծեծել են իրար

- in Իրավունք
53
cec

Երևանի  Էրեբունի վարչական տարածքում հոկտեմբերի 15-ին մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 06:30-ի սահմանում ոստիկանություն  «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով բերման են ենթարկել  4 աղջիկ և մեկ տղա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դ. Բաբինյանը, 22-ամյա Լ. Երամյանը, 26-ամյա Ա. Երամյանը, 25-ամյա Վ. Ռյաբուխան և 21-ամյա Տ. Հովսեփյանը։

Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20