Ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով քննարկումը թեժ էր

- in Սոցիալական
Davit Harutyunyan

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկման ժամանակ այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ:

Շիրակի թեմ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ելույթի ժամանակ ներկաներից մեկը փորձեց ընդհատել նրան, սակայն ակտիվիստները սաստեցին նրան՝ ասելով, որ հոգևորականին լսել է պետք:

Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2012-2016թթ. գրանցվել է  ընտանեկան բռնության 3500-ից ավելի դեպք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա պաշտոնական թվերն են միայն: Դավիթ Հարությունյանի խոսքով, Քննչական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հասարակական պահանջը ձևավորել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Այս մասին այսօր արդարադատության նախարարության հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծով երեխաներին ընտանիքից օտարելու խնդիր դրված չէ, այդ հարցը շարունակվելու է կարգավորվել գործող օրենսդրությամբ: Այդ մասին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ այսօրվա քննարկումը օրինագծի վերաբերյալ տապալված չի համարում, քանի որ գոնե այդ հարցը փարատվեց. «Դա կարգավորված է Ընտանեկան օրենսգրքով, որևէ փոփոխություն այս օրենքից չի կրելու: Տարիներ շարունակ մենք աշխատում ենք այս օրենսդրության մեջ և կոչ ենք անում, որպեսզի այս օրենսդրությունն ընդունվի, և ստեղծվեն ընտանեկան բռնությունը կանխարգելող մեխանիզմներ, եթե ընդունվի և մեխանիզմները գործեն, ապա կունենանք լուրջ շոշափելի փոփոխություններ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20