Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն

- in Ընտրություններ
261
Tbilisi

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում 737 ընտրատեղամասերի 100% քվեաթերթերի մշակումից հետո պարզ է դարձել, որ քաղաքապետ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ, «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Քալաձեն. Նա հավաքել է ձայների 51,06%-ը կամ ավելի քան 203 հազար մարդ։

Վրաստանի մայրաքաղաքում ընդամենը գրանցված է 943 հազար 423 ընտրող, սակայն ընտրություններին մասնակցել է միայն 43,4%-ը՝ մոտ 410 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին՝ 17,46% ձայն, երրորդում՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ 16,53% ձայն։

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվել են քաղաքների և շրջանների 64 ղեկավարների և 64 սաքրեբուլոների (համայնքային օրենսդիր մարմին) ընտրություններ։ Քաղաքապետերը և պատգամավորներն ընտրվում են համընդհանուր ուղիղ քվեարկությամբ, 4 տարի ժամկետով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20