Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել «երրորդ համաշխահային պատերազմի»

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել «երրորդ համաշխահային պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Թեննեսի նահանգից ամերիկացի հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարցերով կոմիտեի ղեկավար Բոբ Կորկերը։

«Նա անհանգստացնում է ինձ, նա պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, ով մտահոգվում է մեր երկրի համար»,-ասել է նա։

Բացի այդ, Կորկերը նշել է այլ երկրների հանդեպ Թրամփի անխոհեմ պահվածքը և այն, որ նա նախագահի պարտականություններին վերաբերվում է, ինչպես ռեալիթի շոուին մասնակցությանը։

Սենատորի կարծիքով՝ մյուս կողմից Թրամփի կողքին այնպիսի մարդկանց ներկայությունը, ինչպիսիք են պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին, հանդարտեցնում են Սպիտակ տան ղեկավարին։

Թրամփն ու Կորկերն առաջին անգամ չեն լեզվակռվի մեջ հայտնվում՝ մեղադրելով մեկը մյուսին անհամապատասխանության մեջ, և սենատորը նույնիսկ անվանել էր Թրամփի ղեկավարած Սպիտակ տունը «մեծահասակների մսուր»։

Վաշինգտոնը չի ցանկանում, որպեսզի ԴԱԻՇ խմբավորումն ամբողջությամբ ոչնչացվի։ Այս մասին հայտարարել է լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում գրոհայիններին Սիրիայում իր բազաների միջոցով։

«Միայն ԱՄՆ-ը չի թողնում լիովին ոչնչացնել ԴԱԻՇ-ին»,-ասել է նա, փոխանցում է Press TV-ն։ «ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը թույլ չեն տալիս սիրիական բանակին և դիմակայության խմբերին առաջ շարժվել ԴԱԻՇ-ի զբաղեցրած դիրքեր տանող ուղիով»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գործի է դնում իր բազաները Հորդանանի հետ սահմանի մոտ և սիրիական Ռաքքայում։ Շարժման առաջնորդը նշել է գրոհայինների դեմ պայքարի շարունակման անհրաժեշտությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20