Ի՞նչ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հետ, կորե՞լ է նա

- in Մշակույթ
105

Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հայտարարություն է ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի դեմ, հայտնում է Mash պորտալը։

Դերասանն իբրև թե հայտարարել է, որ Վիտալինան փորձում է սպանել իրեն, որպեսզի վերջնականապես տիրանա իր ունեցվածքին։ Ռեսուրսը հայտնում է, որ վերջին մի քանի տարիներին դերասանը կնոջ անունով է գրանցել ամենն, ինչ իրեն է պատկանում։

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դիմել է Մոսկվայի ոստիկանությանը՝ խնդրելով օգնել տուն վերադարձնելու իր փախած ամուսնուն։ Ինչպես հայտնում է Mash պորտալը՝ Ջիգարխանյանն անհետացել է մի քանի օր առաջ։

«Արմենի մոտ հիվանդության պատճառով երբեմն զայրույթի պոռթկումներ են լինում։ Վերջերս մենք վիճեցինք, և անսպասելիորեն եկան նրա ինչ-որ հին ընկերներ»,-ասել է Վիտալինան։

Ինչպես գրում է Mash-ը, այդ ընկերները եղել են Հայրապետ Հովհաննիսյանը և Արթուր Սողոմոնյանը։ Արմեն Բորիսովիչն ընկերների հետ գնացել է անհայտ ուղղությամբ և գրեթե դադարել կապի դուրս գալ կնոջ հետ։

«Ես այդ ժամանակվանից նրան չեմ տեսել, սակայն մեկ անգամ խոսել եմ։ Նա ասել է, որ կսպանի ինձ։ Ես ոչինչ չեմ հասկանում»,- ասել է Վիտալինան։

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը, հերքել է տեղեկությունը եղբոր անհետացման ու առևանգման մասին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ներկա պահին դերասանը գտնվում է հիվանդանոցում։ Մարինայի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ առկա են բազմաթիվ ծանր հիվանդություններ, և նրան օգնություն է պահանջվել։

«Սկզբում նրա մոտ շտապօգնություն եկավ, օգնեց նրան։ Այնուհետև եղբորս հետ տարան թատրոն, իսկ հետ նրան կրկին հիվանդանոց ուղարկեցին»,-պատմել է արտիստի քույրը։

«Վիտալինան շատ լավ մարդ է, նա ոչ ոքի չի կողոպտել։ Եղբայրս ողջ է միայն նրա աղոթքների շնորհիվ։ Նրանց միջև որևէ վեճ չի եղել»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20