Ինչպես է կառավարությունը խնայում ծախսերը. Ճոխ վերանորոգում՝ ի պատիվ Մեդվեդևի այցի

- in Մամուլ
karavarutyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ կառավարության գլխավոր մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ընդ որում, դատելով աշխատանքի որակից՝ կառավարության մասնաշենքը բավական ճոխ են վերանորոգում՝ նախասրահը, մամուլի կենտրոնը:

Պատճառը, ինչպես պարզեցինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցն է: Եվ հիմա իշխանություններն առանձնահատուկ նախանձախնդրությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի մթնոլորտը դուր գա ՌԴ վարչապետին:

Չնայած, հիշեցնենք, կառավարության մասնաշենքում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին արդեն վերանորոգումներ իրականացվել էին, երբ հիմնովին փոխվել էին հանդիպումների համար նախատեսված դահլիճներն, ու նա բուռն քննադատության արժանացավ: Բայց նախասրահը մնացել է հին ու «ճռճռան» մանրահատակով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20