«Լունա» հյուրանոցում տղամարդը ծանոթ երիտասարդից հափշտակել է հեռախոսն ու մատանին՝ ծեծելով, սեքսուալ գործողություն կատարելուց հետո

- in Իրավունք
96
Grpanahatutyun

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ընթանում է Գարուշ Պ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատված Գարուշը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող «Լունա» հյուրանոցային համալիրի 2-րդ առանձնասենյակում «իր սեռական կիրքը բավարարելու նպատակով բռնություն է գործադրել» իր ծանոթ Բաբկեն Ս.-ի (անունը փոխված է) նկատմամբ՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և նրա կամքին հակառակ «խաթարված ձևով» սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Դրանից հետո Գարուշը դարձյալ բռնություն է գործադրել Բաբկենի նկատմամբ՝ նորից բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին ու ավազակությամբ հափշտակել է նրա ոսկե մատանին, «Դոռադո» բջջային հեռախոսը, մոտը եղած ամբողջ գումարը, ինչպես նաև անձնագիրն ու… զինգրքույկը:

Գարուշ Պ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին, 324 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով:

Գարուշ Պ.-ի նկատմամբ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20