Լևոն Ալթունյանը՝ ստենտավորման ու շտապօգնության վճարովի դառնալու մասին

- in Առողջություն
331
levon-altunyan

Հարյուր տոկոսով համամիտ եմ այն քաղաքացիների հետ, որոնք կարծում են, թե շտապօգնության ծառայությունը պետք է դառնա վճարովի: Այս մասի այսօր մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով շտապօգնության ծառայության աշխատանքի վճարովի դառնալու մասին հայտարարություններին:

Լևոն Ալթունյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նաև, որ հաճախորդ-բժշկական կազմակերպություններ փոխհարաբերություններում ծագող վեճերի լուծման համար մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Նա նշեց, որ բժշկական հաշտարարը ոչ գործառույթների կրկնօրինակում է, ոչ էլ շատ մեծ նորամուծություն:

Նա նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը. այն գործում է 40 երկրներում «Այն երկաստիճանի համակարգ է: Առաջին համակարգը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, ով  պարտավոր է քաղաքացիների բողոքները քննել և տալ պատասխան:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն հայտնեց, որ հնարավոր է սրտի ստենդավորման ծառայություններն էժանանան 30-40 տոկոսով:

Պատվաստումների արդյունավետության և որակի առումով Հայաստանը տեղ ունի աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության  նախարար  Լևոն Ալթունյանը. «Հայաստանը կարող է պարծենալ այս առումով»:

Անդրադառնալով սկրինինգային ծրագրերին՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ դրանց շնորհիվ հնարավոր է դառնում վաղ հայտնաբերել այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են  ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, արգանդի պարանոցի քաղցկեղը. «Սկրինինգի ենթարկված բնակչության քանակը տարեցտարի աճում է, սակայն որակը դեռ աճելու տեղ ունի»:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման հետ կապված էլ  ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ Վանաձորի բժշկական կենտրոնը բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցնելու նպատակով արդեն իսկ պայմանագրեր են կնքվել: Իսկ Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման և Արտաշատի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:

Արևիկ Ավագյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20