Խոսրովի անտառը միտումնավոր են հրդեհել

- in Հասարակություն
34
Artsvik minasyan

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարծիքը չի փոխել՝ Խոսրովի անտառը միտումնավոր են հրդեհել:

«Ոչինչ բացառել չի կարելի: Արբանյակային լուսապատկերը հրդեհի հաջորդ օրը վկայում էր, որ միաժամանակ երեք օջախներ կան, որը բնածին երևույթ չէր կարող լինել, այսինքն կայծակի հետևանք չէր, որովհետև այդ օրերին չկար ամպրոպ կամ տեղումներ»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է մարդու մասնակցությանը, նախարարը հայտնեց. «Բնական է, որ բնածին չէ: Այդ իսկ պատճառով փաստերը ներկայացրել ենք քննչական մարմիններին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20