«Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը

- in Մամուլ
14
Gagik Carukyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն: «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարել, որոնք կթեթևացնեին քաղաքացիների և տնտեսվարողների հարկային բեռը։

Սակայն այդ նախաձեռնությունները չքննարկվեցին, քանի որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս ժամկետով։

Սա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը, որն այդ  նախագծերը մերժել էր։ Թե ինչով է պայմանավորված զինադադարը և կվերածվի  կայուն խաղաղության՝ պարզ կլինի առաջիկայում»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20