Կատալոնիայի բնակիչների անկախության հարցով որոշման արձագանքը

- in Հասարակություն
23

Կատալոնիայի բնակիչները, ովքեր հավաքվել են խորհրդարանի մոտ, ծափահարություններով են արձագանքել կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի ելույթին անկախության հռչակումը հետաձգելու մասին:

Այս մասին հայտնում է europapress.es-ը: Տեսանյութում երևում է, թե մարդիկ ինչպես են ծափահարում և գրկում իրար:

Դիտեք այստեղ

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը խոհրդարանին խնդրել է հետաձգել Իսպանիայից շրջանի անկախացման հարցը:

Սպասվում էր, որ այսօր Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ պաշտոնապես կհայտարարի Կատալոնիայի անկախացման մասին: Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան իսկապես արժանացել է անկախանալու իրավունքին և ի վերջո պետք է ինքնուրույն պետություն դառնա, բայց Իսպանիայից առանձնանալու գործընթացը պետք է ժամանակավորապես դադարեցնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20