Կարեն Եղիազարյանին Ապարանում բոլորն են սիրում

- in Ընտրություններ
352

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ևս նոյեմբերի 5-ին քաղաքապետի ընտրություններ են: Այստեղ թեկնածու է բոլորի համար դեպի հանրապետության հյուսիս ճանապարհին ամենահամեղ Գնթունիք խանութի սեփականատեր, տնօրեն Կարեն Եղիազարյանը: Շատերն են Ապարանով անցելիս կանգ առնում այս խանութ – սրահի մոտ, համտեսում ուտեստները, իրենց հետ վերցնում, սակայն քչերը գիտեն, թե ում է այն պատկանում:

Կարեն Եղիազարյանի այսօրվա գործունեությունը համեղ է ոչ միայն ապարանով անցնողների, այլև բուն ապարանցիների համար: Մենք այցելեցինք Ապարան քաղաք, զրուցեցինք բնակիչների հետ: Չնայած՝ բավական ցուրտ էր, սակայն զրուցակիցների, այնուամենայնիվ հանդիպեցինք փողոցներում, ովքեր շտապում էին ուր որ, ովքեր ցավոք, հրաժարվում էին տեսագրությամբ զրուցելուց, դրա համար է, որ ստորև կարող եք տեսնել ընդամենը մեկ տեսանյութ, սակայն ձայնագրիչով ու առանց անունները հրապարակելու, սիրով էին խոսում Կարեն Եղիազարյանի մասին. Գիտենք, որ ինքը աշխատող, բանիմաց, մեր հող ու ջրին նվիրված մարդ ա, իսկական ապարանցի: Միանշանակ իրան ենք ընտրելու: Ինքը լավ գիտի, մեր սիրված ապարանցին ա, ինքը սաղից էլ լավ գիտի ինչ անի Ապարանում, դեռ, երբ քաղաքապետի թեկնածու էլ չէր՝ անում էր, էնքա՜ն լավ գործեր ա արել մեր քաղաքի համար: Ոսկի մարդ ա, մենք չգիտենք 150 դրամ հացն ինչ ա, մեր համար հացը 60 դրամ ա, բա նման մարդուն ո՞վ չոռ կասի, մեր տղեն ա, ոնց ասեմ, որ պատկերացնեք, թե ինչ ա մեր համար Կարեն Եղիազարյանը,- այս պատասխաններն լսեցինք Ապարանի հրապարակից վերև մի համեստ խանութի աշխատողների ու այդ պահին խանութ մտած մարդկանց շուրթերից՝ կին, թե տղամարդ:

Շարունակեցինք քայլել Ապարանում, մտնել շենքերի բակ. Միակ թեկնածուն, որ լավ բան կարա անի Ապարանի համար ինքն ա: Ոչ մենակ Ապարանի ժողովրդի համար ա անում, այլև՝ գյուղերի, սաղ գյուղերից գալիս իրա խանութից էժան հացը, ամեն ինչն, ինչը որ պետք ա տան համար, առնում, տանում են: Մեր նման մարդ ա մեր Կարենը, դրա համար ենք իրան շատ սիրում, մարդն ապրել, գիտի ռամիկ մարդկանց դառը ապրուստը, դրա համար էլ՝ բիզնեսմեն դառնալով էլ՝ մարդ ա մնացել, մեծատառով: Հոյակապ երիտասարդ ա, լավ երիտասարդ ա, լավ մարդ ու ապագայի լավագույն քաղաքական գործիչ կարա լինի, մենք շատ ենք սիրում ու վստահում իրան: Իրան ենք ընտրելու և ուզում ենք, որ մեր էս բակերը բարեկարգվի, էս անցած տարիների ընթացքում բան չի արվել, Կարենի հետ մեծ հույսեր ենք կապում,- երկու շենքերի բակերում իրար հերթ չտալով մանրամասնում էին քամուն տուն շտապող մարդիկ:

Իհարկե՝ գտնվում էին նաև անտարբեր կամ՝ այդիսին ձևացող մարդիկ, ոմանք, ովքեր մեր պես մրսել էին հուժկու քամուց ու հարցմանն ի պատասխան ձեռները թափ էին տալիս, հեռանում, սակայն մեր սոցիոլոգիական հարցման՝ փորձն իրենն անում էր. Շատ լավ ակնկալիք ունենք, լավ էլ կլինի Կարեն Եղիազարյան քաղաքապետի դեպքում: Ազիզ տղա ա, ինչ ասեմ, սաղ Ապարանը՝ մի մարդու պես, իրա կողքը կանգնած ա, իրան ա ընտրելու,- մանրամասնում էին կարելի է ասել Ապարանի միջով անցնող մայրուղում պատահողները:

Հասանք Արեգակ վարկային կազմակերպությանը, լավ սառել էինք, ինչը նկատելով թերևս, մեր հարցմանն ի պատասխան երիտասարդը հրավիրեց ներս, մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցելու. Երիտասարդ միակ թեկնածուն ա, բիզնեսմեն ա, մինչ էսօր շատ լավ բաներ ա արել արդեն Ապարանի համար, բոլորը գոհ են Կարեն Եղիազարյանից, մարդը միայն Գնթունիքում 500 ընտանիքի աշխատանքով ա ապահովել, մարդիկ աշխատում, նորմալ ապրում են,- ասաց միակ ներկայացող Գարիկ Մկրտչյանը,- ավելի կոնկրետանամ՝ աչքը հաստատ քաղաքի բյուջեին չի լինի, տեսած տղա ա, կրթված, անմիջական, իրա խանութ մտե՞լ եք, էնքան անմիջական ա, որ կարող ա տեսնեք՝ չմտածեք, որ ինքն ա տնօրենը, այդքան անիջական ա, հանգիստ է շփվում բոլորի հետ՝ փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ:

Ակնկալիք ունենք Ապարանի բնակչությունից, քանի որ էսօր մի հայտարարի ենք եկել մեր Կարեն Եղիազարյանի շուրջը, պիտի ամեն մեկս մեր տեղում աշխատենք, ամեն մեկս մի բան անենք մեր քաղաքի համար ու թև ու թիկունք լինենք նրան: Մի քիչ էլ բնակչության մտածելակերպը պիտի փոխվի, տրամադրվածությունն իրենց քաղաքի հանդեպ, բոլորը պիտի հասկանան, որ աղբը չի կարելի թափել փողոցում, որ քաղաքը բոլորինս ա, որովհետև քաղաքապետի այժմյան թեկնածուն, համոզված ենք վաղվա քաղաքապետը մեր եղբայրն ա,- մասնավորեց մեզ սուրճի հրավիրողն ու մինչև մյուսների հետ խոսում էինք լավ սուրճ հյուրասիրոց հյուրընկալ ապարանցին:

Փողոցում մեր մյուս զրուցակիցը քաղաքապետարանի աշխատակցուհի էր, ինչը պարզվեց երբ հարցումներով վերադառնում էինք դեպի Ապարանի հրապարակ, նա մտավ քաղաքապետարան ու մեր հարցմանն էլ դրական արձագանքեց. Շատ լավ մարդ ա Կարեն Եղիազարյանը, շատ լավ էլ կաշխատի, մեծ ակնկալիքներ ունենք, որ ամեն ինչը լավ կլինի Ապարանի համար:

Հավաքված տաքսու վարորդները ձեռքով շտաբի գլխավերևում կախված ցուցապաստառն էին ցույց տալիս. Նա մեր հույսն ա, մեր ախպերն ա, շատ թասիբով ջահել ա: Կարեն Եղիազարյանը ապարանցիների թիկունքին ա կանգնած, ապարանցիներս էլ՝ իրա, ցավը տանեմ:

Այսքանով ավարտեցինք մեր հարցումները Ապարանի փողոցներում ու հետաքրքիր ապարանցիների հետ: հաջողություններ ենք մաղթում Կարեն Եղիազարյանին …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20