Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի

- in Պաշտոնական
56
Vigen Sargsyan

«Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից կփոխանցվի պաշտպանության նախարարությանը խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ` ըստ անհրաժեշտության բացազատելով զինկոմիսարիատների կետեր առանձին համայնքներում:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,-  պարզաբանեց նախարարը` պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին:

Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքումհիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի հրամանագրով և կառավարության 2016 թ. մարտի 10-ի որոշումով սահմանվել էր որոշակի ժամանակացույց, ըստ որի Սահմանադրությունից բխող փոփոխությունները պետք է տեղայնացվեին օրենսդրական ակտերում և ներկայացվեին կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Պաշտպանության նախարարության մասով կային 9 օրենսդրական ակտ, որոնք վերանայման կարիք ունեին: Որպես ժամկետ սահմանված էր ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն, հաշվի առնելով այս ոլորտների կարևորությունը և ոլորտում անորոշության անթույլատրելիությունը, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո սահմանել եմ նոր ժամանակացույց, և պլանավորել էինք, որ արդեն այս տարվա աշնանը նախագծերը պետք է ուղարկվեն Ազգային ժողով: Կան նախագծեր, որոնք դեռևս Ազգային ժողովում չեն քննարկվել, սակայն գտնվում են խորհրդարանում, և այդ առումով մենք ժամանակացույցից առաջ ենք ընկել»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր մեջ ներառում է գործող 4 օրենքների կարգավորումներ, որոնք են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը և «Զինապարտության մասին» օրենքի առաջին գլխի դրույթները: «Այս առումով կարող ենք ասել, որ սա բավականին լուրջ կոնսոլիդացնող օրենքի նախագիծ է պաշտպանական ոլորտի քաղաքականությունը համադրելու տեսանկյունից:

Օրենքի նախագիծը ենթադրում է կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում, հիմնական հասկացությունների հստակեցում և համապատասխանեցում միմյանց և գործող օրենսդրության այլ նորմերին, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման գործընթացը կարգավորող նորմեր, որոնք առաջին անգամ սահմանվում են «Պաշտպանության մասին» օրենքում, ինչը զգալիորեն բարձրացնում է գործընթացի պատշաճ կարգավորման և բոլոր դերակատարների պատասխանատվության մակարդակը: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և  պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ընդգծեց Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքումհիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում:

Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը:

Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- մանրամասնեց նախարարը:

«Զինված ուժերում մասնակցության կամավորությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիների մեր բանակաշինությունը, նաև ապրիլյան գործողությունների փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ: Մենք այս նախագծում նման տեղ թողել ենք` նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, ովքեր ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում»,- նշեց Սարգսյանը:

Նրա գնահատմամբկամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտականության կատարմանը: «Եթե քաղաքացին զինապարտ է որպես պահեստազորում հաշվառված անձ, նա պետք է առաջնորդվի ոչ թե կամավորականության սկզբունքով, այլ իր զինկոմիսարիատի կողմից իրեն տրված առաջադրանքով ներկայանա նշված վայր նշված օրը: Սակայն մենք ունենք տարիքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները: Մեր դիրքորոշումը մեկն է  որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ: Այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք օգտվի զինված ուժերի մասնակցի կարգավիճակից և դրանից բխող բոլոր հետևանքներից»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20