Հեղաշրջման փորձ Ղրղըզստանում. Աթամբաևը չեղարկել է այցը Ռուսաստան

- in Հասարակություն
Brnutyun

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է այցը Սոչի ԱՊՀ պետությոնների ղեկավարների խորհրդի նիստին՝ առանձին քաղաքական գործիչների կողմից երկրում առաջիկա նախագահական ընտրությունների օրն անկարգութուններ և հեղաշրջման փորձ պատրաստելու տեղեկությունների պատճառով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ղրղըզստանի նախագահի մամլո ծառայությանը:

«Հաշվի առնելով ընտրությունների օրն առանձին քաղաքական գործիչների կողմից հանցավորության ներգրավմամբ զանգվածային անկարգությունների պատրաստվելու պարզված փաստերը, ինչպես նաև այդպիսի քաղաքական գործիչների ֆինանսական աջակցությունն արտասահմանից՝ նախագահը որոշել է չեղարկել իր աշխատանքային այցը՝ կարգը և անվտանգությունը երկրում անձամբ վերահսկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աթամբաևի այցը Սոչի նախատեսված էր հոկտեմբերի 10-11-ին:

Աթամբաևի փոխարեն՝ Ղրղըզստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի վարչապետ Սապար Իսակովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20