Հետո, ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի

- in Պնակալեզներ
vardan-gukasyan

Ես ավելի շուտ եմ իմ դիմումը ներկայացրել, քան այս աղմուկը բարձրացել է:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Երեւանում վարձով բնակարաների համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանա, ապա հետ է վերցրել դիմումը:

Վարդան Ղուկասյանը մասնավորեց, որ դեռ սեպտեմբերի 25-ին է դիմումը հետ վերցրել. «Չնայած ես չեմ էլ կարող որևէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է: Հետո, ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20