Մելաձեն բացահայտել է Բրեժնևայի հետ սիրավեպի մանրամասները

- in Հասարակություն
117
Axjik

Կոնստանտին Մելաձեն տվել է երկար ժամանակում առաջին անկեղծ հարցազրույցն իր անձնական կյանքի մասին: Պրոդյուսերը խոսել է իր ներկայիս կնոջ՝ Վեռա Բրեժնևայի հետ իր առաջին հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ երբ ինքն առաջին անգամ տեսել է Վեռային, նա իր վրա տպավորություն չի գործել: Ինչպես «ՎԻԱ Գրա» խմբի անդամ դառնալու շատ թեկնածուների, Մելաձեն Բրեժնևային ուղարկել է կուրսերի, որտեղ նա պետք է սովորեր ճիշտ շարժվել և երգել: Այս մասին հայտնում է Gordonua-ն:

«Ես շաբաթը մեկ ներկա էի լինում պարապմունքներին և նայում, թե նա ինչպես էր առաջ շարժվում: Արդյունքը պարզապես ապշեցուցիչ էր: Դա համեմատելի է մուլտֆիլմի հետ, երբ մեկ, ու 5 վայրկյանում լոլիկն աճում է: Նույնը Վեռայի դեպքում էր: Խմբում մեկ տարի աշխատելուց հետո նա բացարձակ աստղ էր»,- հիշել է Մելաձեն:

Պրոդյուսերը պատմել է, որ միանգամից չի սկսել սիրել Բրեժնևային: Կոնստանտինի խոսքով՝ ինքը չի տառապել 2006 թ. Բրեժնևայի և բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հարսանիքի պատճառով, քանի որ այդ ժամանակ ինքը սիրահարված չէր նրան: Նա նշում է, որ իր և Վեռայի սիրավեպն ավելի ուշ է սկսվել, երգչուհու դստեր՝ Սառայի ծնունդից հետո:

Մելաձեն ասել է. «Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, բայց օբյեկտիվորեն նախկին «ՎԻԱ Գրայում» ամենամեծ հաջողության Վեռա Բրեժնևան է հասել: Նա իսկապես շատ ապշեցուցիչ մարդ է՝ ամենագեղեցիկը և սեքսուալը: Նա հրաշալի՞ է ամուսնացել: Ավելի շուտ, ես եմ հրաշալի ամուսնացել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20